հայրենագիտություն

Տեղեկություն Հռիփսիմե եկեղեցու, Զվարթնոց տաճարի, Գայ գյուղի մասին

Հռիփսիմե եկեղեցի
Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր 284-305 հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Էջմիածնի վանքերը և տեսարժան վայրերը

Զվարթնոց տաճար

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 643 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է Ներսեսն է կառուցել, հիշեցեք։

Armenië - Kaukasus (2896850946).jpg

գայ գյուղ
Նախկինում ունեցել է Խաթունարխ անվանումը։ Հիմնադրվել է 1670-1680 թվականներին և կոչվել է Խաթունարխ՝ Երևանի Սեֆի խանի կնոջ՝ Խաթունի անունով, որը ամուսնու հետ այստեղ կառուցել է իր անունով ջրանցք, իսկ այդտեղ գտնվող 2 գյուղերը կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։ Վերին Խաթունարխը ներկայիս Ակնաշեն գյուղն է։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *