Մայրենի

Ախ ինչ լավ են սարի վրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրերեք:
    անըրջային-Անրջական,թեթևասահ-Թեթևորեն սահող,եդեմային-Եդեմական,
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    անտառային հանգիստ սգացմունք
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    Վարդը
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    դռսում այգում ընկերներիս հետ խաղալուց կամ ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելու
  • Գրիր հետևյալ բառերի /հոմանիշներ/ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։
    լավ-ընտիր,թեթևասահ-թեթևաքայլ,հով-զով,առավոտ-լուսածագ,շողալ-փայլել,եդեմային-եդեմական,
    շվի-եղեգնափող,հովիվ-խաշնարած:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *