Մաթեմատիկա

Ճանապարհ, ժամանակ, արագություն մաս 3

Միավոր  ժամանակում    մարմնի    անցած ճանապարհը   նրա  շարժման արագությունն է։

Արագությունը  կարելի է  չափել  արագաչափի  միջոցով։

Օրինակ՝

Կարող ենք ասել․

Ավտոմեքենան  շարժվում է  ժամում 70 կմ  արագությամբ,  կամ ավտոմեքենան  շարժվում է 70կմ/ժ արագությամբ։

Մարմնի շարժման արագությունը հավասար է  նրա անցած ճանապարհի և ծախսած  ժամանակի քանորդին։

Այսինքն՝

Արագություն= Ճանապարհ : ժամանակ

Մարմնի  անցած  ճանապարհը  հավասար է  նրա շարժման  արագության  և  ծախսած  ժամանակի արտադրյալին։

Ճանապարհ= Արագություն . ժամանակ

Մարմնի ծախսած  ժամանակը  հավասար  է  նրա  անցած ճանապարհի   և  արագության   քանորդին։

Ժամանակ= Ճանապարհ: Արագություն


Խնդիրներ

  1. Գնացքը  9  ժամում միևնույն արագությամբ անցավ 540  կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
    540:9=60կմ/ժ

  2. Ավտոմեքենան  11  ժամում միևնույն արագությամբ անցավ 770  կմ ճանապարհ՝ առանց դադարի ։  Որքա՞ն էր ամտոմեքնայի  շարժման արագությունը։
    770:11=70կմ/ժ

  3. Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7 ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ հաստատուն արագությամբ՝  առանց դադարի։
    65×7=455 կմ

  4. Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 13 կմ/ժ արագությամբ՝ առանց դադարի։  Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
    4×13=52 կմ

  5. Նարեի  տնից մինչև դպրոց  360  մ է։ Նա դպրոց է գնացել 40 մ/ր արագությամբ՝ առանց  դադարի ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց  դպրոց  գնալու  համար։
    360:40=9 ր

  6. Սևանից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  9 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 75 կմ, իսկ երկրորդը՝ 65 կմ։
    9×75=675 կմ
    9×65=585  կմ
    675-585= 90 կմ
  7. Աշտարակից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  5 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55 կմ, իսկ երկրորդը՝ 60  կմ։
    5×55=275 կմ
    5×60=300 կմ
    300-275=25 կմ
  8. Բեռնատարը  250 կմ  ճանապարհի  առաջին 120կմ-ն  անցավ  60 կմ/ժ  արագությամբ, իսկ մնացած մասը՝ 65 կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը   քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։
    120:60=2 ժ
    250-120= 130 կմ.

130:65=2 ժ

  • 2+2=4 ժ
    9. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
    1.Գնացքը  5  ժամում միևնույն արագությամբ անցավ 450  կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
    450:5=9կմ/ժ

2.Ավտոմեքենան  7  ժամում միևնույն արագությամբ անցավ 77 կմ ճանապարհ՝ առանց դադարի ։  Որքա՞ն էր ամտոմեքնայի  շարժման արագությունը։
77:7=11կմ/ժ

3.Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 9 ժամում, եթե շարժվի 55 կմ/ժ հաստատուն արագությամբ՝  առանց դադարի։
55×9=495 կմ

4.Հեծանվորդը 9 ժամում ընթացավ 11 կմ/ժ արագությամբ՝ առանց դադարի։  Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
9×11=99 կմ

5.Նարեի  տնից մինչև դպրոց  810  մ է։ Նա դպրոց է գնացել 90 մ/ր արագությամբ՝ առանց  դադարի ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց  դպրոց  գնալու  համար։
810:90=9 ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *