Ելք ստուգատես · Մայրենի

Սուտասանը

Ժուկով-ժամանակով, լինում՝ մի թագավոր։ Այս թագավորը իր երկրում հայտնում է․

— Ով ճիշտ ասի, որ ես ասեմ՝ ճիշտ է, իմ մեծ թագավորության կեսը կտամ նրան։

Գալիս էր մի հովիվ ու Ասում է․

— Այ Թագավորն ապրած կենա, իմ հայրիկը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկինք ու աստղերը խառնում է։

— Կպատահի՛,— պատասխանեց թագավորը։ — Իմ հայրիկն էլ մի չիբուխ ուներ, մի ծայր բերանին էր դնում, մյուս ծայրը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը զգաց, որ խաբում է ու գնաց։

Գալիս էր մի դերձակ ու Ասում է․

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես պետք է վաղ գայի գնալ, բայց ուշացա։ Երեկ շատ անձրևոտ էր ու կայծակները հերթով տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Դե , լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չի, որ կարկատել, էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ սգաց ու դուրս գնաց։

Ներս է մտնում մի շատ աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի տուր, թագավոր ապրած կենա։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Դու էլ էս սո՛ւտ ասում, ես քեզ ոսկի չեմ տա։

— Թե որ սուտ եմ ես ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *