Մաթեմատիկա

Ամենափոքր  ընդհանուր  բազմապատիկ

   1-ին տողում գրենք 4-ի  բազմապատիկները, իսկ 2-րդ տողում գրենք 10-ի  բազմապատիկները 4-4,8,12,16,20,24,28,32,36,40,․․․ 10-10,20,30,40,50,60,․․․ 20 և 40-ը 4-ի և 10-ի ընդհանուր բազմապատիկներ են,  20-ը այդ թվերի  ամենափոքր  ընդհանուր  բազմապատիկն   է։ Այն բնական թիվը, որը  տրված  բնական թվերից յուրաքանչյուրի  բազմապատիկ է, կոչվում է  այդ թվերի  ընդհանուր  բազմապատիկ։ Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից  ամենափոքրը կոչվում է այդ թվերի … Continue reading Ամենափոքր  ընդհանուր  բազմապատիկ

հայրենագիտություն

Արգիշտխիլի

Գտնվում է Արարատյան դաշտի (Ազա երկրի) կենտրոնական մասում, Արաքս գետի միջին հոսանքի նախկին հունի ձախ ափին (այժմ՝ ՀՍՍՀ Հոկտեմբերյան շրջանի Նոր Արմավիր, Ամասիա, Նալբանդյան, Հայկավան և Ջրաշեն գյուղերի միջև ընկած բարձունքների վրա)։ Առաջին հնագիտական ուսումնասիրությունը կատարել են Ա. Երիցյանը և Ա. Ուվարովը, 1870 թվականին։ ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1962 թվականին Արգիշտիխինիլիում սկսեց նոր, պարբերական պեղումներ։ Արգիշտիխինիլիի հիմնադրման, ինչպես նաև այնտեղ… Continue reading Արգիշտխիլի

հայրենագիտություն

Վան

Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ն (մ.թ.ա. 835-825), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Այդ ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ։ Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն։… Continue reading Վան

հայրենագիտություն

Առասպել լավաշի մասին

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց. — Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում… Continue reading Առասպել լավաշի մասին

հայրենագիտություն

Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին

Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը… Continue reading Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին