Մայրենի

Ձոն մայրությանը

Հանելուկ իմ մայրիկի մասին
Այն ո?վ է, որ ունի նուրբ ձեռքեր,
քնքուշ դեմք, բարի սիրտ:
Այն ո?վ է , որ տխրում է, երբ ես եմ տխրում,
Այն ո?վ է , որ գիշեր-ցերեկ ուրախանում է ինձ համար,
Այն ո?վ է, որ նման է քնքուշ ձնծաղկի:
Այն ո?վ է, որ ամենից շատը ինձ է սիրում:
գովք իմ մայրիկի մասին
Մայրի՛կ դու քնքուշ ես, մայրի՛կ, դու ամենաբարի սիրտը ունես, մայրիկ, Երբ դու ժպտում ես, քո ժպիտը վերածվում է արևի տաք շողերի, որը ինձ երջանկացնում է: Մայրի՛կ, դու իմ ամենամտերիմ ընկերն ես: Ես քեզ շա՜տ եմ սիրում և հարգում:
Բանաստեղծություն իմ մայրիկի մասին
Հովհաննես Շիրազ <<Մայր>>
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով որդոց օրոցքին…

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ա՜խ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *