Մայրենի

Տուն

ՏՈՒՆԸ
(հայկական ժողովրդական առակ)
Մի մայր ու տղա էին ապրում իրենց անշուք տնակում: Կանաչազարդ այգով մի փոքրիկ առու էր անցնում: Սառնաշունչ առվի ափերին գորտերն ամեն օր կռկռում էին, սոսիները՝ մեղմօրոր խշշում, իսկ տղան անընդհատ դժգոհում էր, մորն ասում.

-Արդեն ձանձրացել, հոգնել եմ. ամեն օր գորտերը կռկռում են, ծառերը՝ անուրախ խշխշում: Գնալու եմ աշխարհը ման գամ, մի լավ տեղ ճարեմ, հետո գամ ու քեզ էլ հետս տանեմ:
Մտամոլոր տղան վեր է կենում ու գլխիկոր գնում իր երազանքի հետևից: Շատ է շրջում, թափառականի կյանքով ապրում, շատ բաներ է տեսնում, բայց ոչ մի տեղի սիրտը չի կպչում: Հոգին անսահման խռով, կարոտը սրտում՝ նորից վերադառնում է իր հայրենի տնակը՝ իր ալեհեր ու գթասիրտ մոր մոտ, ու ասում.

-Իմ սիրասո՛ւն մարե, շատ տեղեր ման եկա, շա՜տ ու շատ բաներ տեսա, հսկա ու հրաշակերտ պալատներ տեսա, հանդիպեցի շատ մեծահարուստների, բայց ոչ մեկը չասաց՝ նե՛րս արի, մի քիչ
տաքացի՛ր, մի պատառ հա՛ց կեր: Իմ փոքր ու անշուք տնակը, իմ պզտիկ ու նախշուն այգին, իմ քչքչան առվակը, իմ կռկռան գորտերը, իմ խշխշան ծառերն աշխարհի ոչ մի բանի հետ չեմ փոխի…
Բառային աշխատանք

  1. Ման գալ, տեղ ճարել, աշխարհը շրջել, սիրտը կպչել բայերի իմաստն
    արտահայտի՛ր մեկ բառով:
    շրջել, ճամփորդել, սիրել,
  2. Սառնաշունչ, մեղմօրոր, մտամոլոր, ալեհեր, գթասիրտ բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:
    սառաշունչ քամին փչում է:
  3. Առակից դո՛ւրս գրիր ածանցավոր բառերը: Առանձնացրո՛ւ արմատն
    ածանցից:
    Նմուշ՝ Փոքրիկ-փոքր-իկ:
    փափում-փափ-ուկ
  4. Գրի՛ր պզտիկ բառի գրական համարժեքը:
    փոքրիկ
  5. Սառնաշունչ, մտամոլոր, ալեհեր, անշուք, նախշուն բառերի հոմանիշների և հականիշների շարքե՛ր կազմիր:
    Նմուշ՝ ալեհեր, զառամյալ-երիտասարդ:
    սառնաշունչ, ցրտաշունչ-ջերմաշունչ,
    մտնոլորտ, Շվար-կետրոնացած,
    անշուք, անզարդ-պերճ
    նախշուն,
  6. Տեքստից դո՛ւրս գրիր ածանցավոր, հոդակապով և անհոդակապ
    կազմություն ունեցող բառերը և համապատասխանաբար խմբավորի՛ր դրանք։
    Ածանցավոր
    բառեր

    Հոդակապով բարդ
    բառեր

    Անհոդակապ բարդ
    բառեր
  7. Առու, գորտ, կռկռալ, սոսի, խշխշալ, տղա, դժգոհ, երազանք, շրջել,
    գլխիկոր, վերադառնալ, հայրենի, տուն
     բառերով նոր տե՛քստ հորինիր:
  8. Համեմատի՛ր և ըստ հատկանիշների խմբավորի՛ր վերևի բառերը
    (առարկա և գործողություն ցույց տվող բառեր):
    Առարկա ցույց տվող
    բառեր

    Գործողություն ցույց տվող
    բառեր

    Տեքստային աշխատանք
  9. Վերարտադրի՛ր առակի բովանդակությունը պարզ նախադասություններով։
  10. ­Վերնագիրը կապի՛ր տեքստի իմաստի հետ։
  11. ­Վերնագրի՛ր առակը տեքստից ընտրված բանալի բառերով։ Հիմնավորի՛ր ընտրությունդ:
  12. Տեքստը բաժանի՛ր երկու մասի, վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը և
    որոշի՛ր հիմնական միտքն արտահայտող նախադասությունները։
  13. Որոշի՛ր տեքստում նկարագրած իրադարձությունների միջև եղած
    կապերը, մոտավոր ժամանակաշրջանը: Ներկայացրո՛ւ քո մտորումները:
  14. Ի՞նչ խորհուրդ ունի հայրենի տունն այս առակում:
  15. Կա՞ աշխարհում որևէ վայր, որ հայրենի տնից թանկ լինի քեզ
    համար: Հիմնավորի՛ր պատասխանդ:
  16. Շարունակի՛ր տեքստը՝ նոր ավարտ հորինելով առակին:
  17. Արտահայտի՛ր քո վերաբերմունքը տղայի և նրա գործողությունների
    նկատմամբ։
  18. .Համեմատի՛ր առակը քեզ ծանոթ այլ ստեղծագործության (մուլտֆիլմ, մանկական կինոնկար և այլն) հետ, պատմի՛ր նրանց նմանությունների և տարբերությունների մասին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *